ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
Կեղծ դեղերը ավելի ու ավելի դժվար է տարբերել
Դեղորայքների արտադրողները, վերահսկիչ մարմինները և փորձագետները հաստատում են, որ դեղերի կեղծման տեխնոլոգիաները հասել են այնպիսի բարձունքների, որ հաճախ դրանք հնարավոր չէ տարբերել օրիգինալից: Կեղծ դեղորայքների քանակի մասին ռուսական շուկայում տարբեր տվյալներ են բերվում: Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ստատիստիկայով 2010թ. Ռուսաստանում շուկայի դեղերի 5-7%-ը կեղծ էր: Առողջապահության միջազգային կազմակերպությունը ռուսական շուկայում կեղծ դեղերի դերը գնահատեց 12 %, իսկ Росздравнадзор-ը ընդամենը 0,02 %:
Սրա հետ մեկտեղ Ռուսաստանում դեղերի կեղծումը քչանում է, քանի որ 2005թվականին հայտաբերվել էր 165 սերիա կեղծիք, 2009-ին՝ 40, 2010-ին՝ 44: Շատ հաճախ կեղծ դեղերը նկատում են տարբեր փորձագիտական կազմակերպություններ, նրանք հայտաբերել են կեղծիքների 50%-ը, 23%-ը՝ դեղագործական ընկերությունները, 20%-ը՝ իրավապահ մարնինները:
«Коммерсантъ» թերթը գրում է, որ կեղծ դեղերում հաճախ հայտնաբերվում է մարդու համար թունավոր նյութեր, ինչպես մկնդեղ, ծանր մետաղներ և այլն: Կեղծարարները դեղի ցանկալի գույնը ստանալու համար օգտագործում են տպիչների ներկը, անգամ հատակի մաստիկան:
Росздравнадзор-ի վիճակագրության համաձայն կեղծիքների մեծ մասը պատրաստվում է տեղում, մի մասը բերվում է մերձբալթյան երկրներից, իսկ 30%-ից 50%-ը բերվում է հիմնականում Կորեայից և Հնդկաստանից: Անցյալ տարի տնտեսական անվտանգության դեպարտամենտի պարտադրմամբ բազմաթիվ դեղեր ստուգվեցին և հայտանբերվեց 54 հազար դեղերի կեղծ տուփ:
Փորձագետները կեղծ դեղերը բաժանում են երեք խմբի: Առաջինը կոչվում է դատարկ-դեղեր, որոնք առավել անվնաս են մարդու համար,քանի որ ոչ մի ակտիվ նյութ չեն պարունակում: Երկրորդ խումբը կոչվում է իմիտատոր- դեղեր, նրանցում հիմնական ակտիվ նյութը փոխարինված է էժանագին նմանակով:
Այս խմբին են պատկանում դեղերը, որոնցում ակտիվ նյութը քիչ է, քան օրիգինալում: Երրոդ խմբին են պատկանում ժամկետանց դեղերը, որոնց պիտակները փոխվել են:
Դեղագործական ընկերությունները, ձգտելով պաշտպանել իրենց ապրանքը կեղծումից, անընդհատ պաշտպանության նոր մեթոդներ են մշակում: Օրինակ Pfizer-ը դեղերի տոփի վրա օգտագործում է մի ներկ, որը օգտագործվում է թողի տպագրության մեջ և որը ունակ է փոխել գույնը: Մյուսները մշակում են տուփերի տեսակներ, որոնց հեշտ է տարբերակելը, թե արդյոք դրանք բացվել են, թե ոչ:
Որոշ ընկերություններ փորձում են կեղծումներից ազատվել շտրիխ-կոդի միջոցով: May&Baker Nigeria PLC և KAMA Group-ի կողմից Գանայում և Նիգերիայում մշակվել է նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալսի գնորդին անվճար հաղորդարության ձևով պարզել կեղծ է դեղը, թե ոչ:
Դրա հետ մեկտեղ Росздравнадзор-ի համար անհանգստության նոր պատճառ է ստեղծվել, ինչը ինտերնետի միջոցով դեղերի վաճառքն է: Պետությունը շուկայի այս հատվածը չի կարող ամբողջությամբ ղեկավարել: Ըստ ԱՀԿ գնահատման ինտերնետով վաճառված դեղերի մեջ առանձին դեպքերում 50 %-ը կեղծ դեղեր են:
remedium.ruԿարդացեք նաև
Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի...
Ըստ ԱՄՆ առողջապահության նախարարության ընդունած նոր կանոնների, դեղագործական ընկերությունները պարտավոր են լինելու հրապարակել բոլոր կլինիկական հետազոտությունների արդյունքները, այլ ոչ միայն այն...
LinkSquare սարքը կարող է ճանաչել դեղահաբերի գրությունները, հետո համեմատել բնօրինակների հետ (դրանց վերաբերյալ տվյալները պահվում են սմարթֆոնի հատուկ հավելվածում): Գործնականում վայրկյաններից տևող...
Հիմք ընդունելով գերմանական «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» ընկերության ներկայացրած հայտը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»...
Աշխարհում արտադրվող վիագրայի 2/3-ը կեղծված է, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով հոլանդացի գիտնականներին: Վերջիններս իրենց ուսումնասիրության հիման վրա համապատասխան անդրադարձ...
Ի ուրախություն բոլոր մայրիկների և ինչու ո՛չ, փոքրիկների, հայաստանյան դեղաշուկայում հայտնվել է նոր անվտանգ, արդյունավետ ու մատչելի ջերմիջեցնող` «ՄԻԳ մանկական»...
Ամերիկացի գիտնականները ցավազրկող միջոց են ստացել մորֆինի հիմքի վրա, որը կարող է դադարեցնել ցավը, բայց հետագայում չառաջացնել այլ հետևանքներ, մասնավորապես, կախվածություն թմրադեղերից...
Ամերիկացիների 70 տոկոսը օգտագործում է հակաբիոտիկներ, հակադեպրեսանտներ եւ ցավազրկողներ, որոնք դուրս են գրվում միայն դեղատոմսով: Այս մասին ասվում է Մինեսոթայում Մաուոյի կլինիկայի...
Երևանի թիվ մեկ պոլիկլինիկայի թերապևտներից մեկն օրերս ''ՀԺ''-ի զրույցում մտահոգություն է հայտնել տարածված մի երևույթի կապակցությամբ, երբ հիվանդը գնում է դեղատուն, հայտնում իր բողոքները, և դեղատան աշխատակիցը նրան խորհուրդ է տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն